Լրահոս
Քաղաքական
22:18
17.01.25
488

Սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում. ամոթանք՝ ՄԱԿ-ին և ՀՀ իշխանությանը

 

Լուռ է պաշտոնական Երևանն ավելի քան մեկ տարի: Անգամ մեկ տողանոց կոչ չեն արել Հայաստանի իշխանությունները՝ ի պաշտպանություն եղբայրական Արցախի իրենց պաշտոնակիցների: Բայց Երևանում մեր հայրենակիցների ազատության ու ժողովրդի հավաքական արժանապատվության համար դեռ մտածողներ ու պայքարողներ կան: Հարյուրավոր մարդիկ սոցցանցերում, տասնյակները՝ փողոցում բողոքի ակցիաներ են արել: ՄԱԿ-ի գրասենյակ, ապա Հայաստանի արտգործնախարարություն ու կառավարություն մարդիկ գնացել են ամոթանքով ու պահանջով: