Լրահոս
Հայաստան
16:16
27.04.21
79

Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի ղեկավարի հիմնական թեկնածուն Արմեն Գեւորգյանն է. տեղեկատվությունը Երկրորդ նախագահի գրասենյակը չի հերքում. pastinfo.am

Img default alt hy

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահի նախընտրական շտաբը, ըստ ամենայնի, կղեկավարի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։ Համենայն դեպս՝ այս պահին հիմնական ընտրությունը նրա թեկնածության վրա է կանգնած։

Տեղեկատվության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությամբ Ռ. Քոչարյանի գրասենյակն առայժմ ձեռնպահ մնաց հանդես գալ։

«Ես դեռ չեմ ուզում մեկնաբանել այն տեղեկատվությունը, որ հնարավոր է ՀՀ երկրորդ նախագահի նախընտրական շտաբը կղեկավարի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը»,- «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ փաստացի նաեւ չհերքելով տեղեկատվությունը։

Սողոմոնյանը հավելեց, որ երբ պաշտոնապես կհայտարարվի ընտրությունների օրը ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը հանդես կգա հայտարարությամբ, որտեղ կլինեն բոլոր հարցերի պատասխանները: