Լրահոս
Միջազգային
11:00
24.02.22
231

Ռուսները Բելառուսի աջակցությամբ գրոհել են սահմանը 5 մարզում և Ղրիմից․ Ուկրաինայի սահմանային ծառայություն

 

Առավոտյան ժամը 5-ին ռուսական զորքերը գրոհել են պետական ​​սահմանը Ռուսաստանից և Բելառուսից։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայությունը։

«Հարձակումները սահմանային ստորաբաժանումների, սահմանապահ կարգախմբերի և անցակետերի վրա իրականացվում են հրետանու, ծանր տեխնիկայի և հրաձգային զենքի կիրառմամբ: Դա տեղի է ունենում Լուգանսկի, Սումիի, Խարկովի, Չեռնիգովի և Ժիտոմիրի մարզերում։ Բացի այդ, հարձակում է իրականացվում Ղրիմից։

Նաև արձանագրվում է հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի աշխատանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»։

Նրա խոսքով՝ սահմանային ստորաբաժանումների, պարեկների և սահմանային անցակետերի վրա հարձակումն իրականացվում է հրետանու, ծանր ռազմական տեխնիկայի և թեթև հրաձգային զենքի կիրառմամբ։