Լրահոս
Միջազգային
15:35
18.10.22
89

Ռուսները 108 ուկրաինուհի գերի են վերադարձրել Կիևին

108 ուկրաինուհի գերի է ռուսական կողմը վերադարձրել Ուկրաինային, Զելենսկիի աշխատակազմի ղեկավարն է հայտնել:

Անդրեյ Երմակի խոսքով՝ սա առաջին կին գերիների փոխանակումն էր ռուս-ուկրաինական պատերազմի 8 ամիսների ընթացքում: