Լրահոս
Միջազգային
10:29
23.02.22
424

Ռուսաստանը սկսել է ներխուժումը Ուկրաինա․ Բայդենը լուրջ մեղադրանքներ ունի Մոսկվայի հասցեին

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պնդում է, թե Ռուսաստանը սկսել է ներխուժումը Ուկրաինա։

Անդրադառնալով Պուտինի վերջին ուղերձին և դրան հաջորդող հրամանագրերին, Սպիտակ տան ղեկավարը նշել է, թե Վլադիմիր Պուտինը ցուցում է տվել, որ ռուսական զորքերը տեղակայվեն ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի շրջաններում։

«Նա (Վլադիմիր Պուտինը - խմբ․) պնդում էր, որ այդ ռեգիոններն իրականում ավելի մեծ սահմաններ ունեն, քան այն շրջանները, որոնք ինքը պաշտոնապես ճանաչել է»,- հայտարարել է ԱՄՆ առաջնորդը։ Նրա խոսքով, Պուտինը այդպիսով հող է նախապատրաստում, որպեսզի ուժով ավելի մեծ տարածքներ գրավի, իսկ դա, ըստ Բայդենի, դեպի Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկիզբն է։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը «մեծ կտոր» է պոկում Ուկրաինայից՝ միաժամանակ Մոսկվային սպառնալով պատժամիջոցներով։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը, ինչը սուր քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից։