Լրահոս
Քաղաքական
13:48
21.05.25
279

Ռուսաստանը պատրաստ է հնարավոր բոլոր եղանակներով աջակցել Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության ապահովմանը. Լավրով

Img default alt hy

Ռուսաստանը պատրաստ է հնարավոր բոլոր եղանակներով աջակցել Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության ապահովմանը։

Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ 

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը կարևորում է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, երկու ժողովուրդների միջև խորը կապերը։ Լավրովի խոսքով՝ երկու պետությունների միջև հարաբերությունների բոլոր ոլորտներում արդեն իսկ ստեղծվել է մեծ հիմք, որը պետք է առավելագույնս և իմաստուն կերպով օգտագործվի։ 

«Մեր դաշնակցության կարևորագույն ուղղություններից մեկը մենք շարունակում ենք համարել անվտանգության ոլորտը։ Մենք պատրաստ ենք հնարավոր բոլոր եղանակներով աջակցել Հայաստանի պաշտպանության, սուվերենության և տարածքային ամբողջականության ապահովմանը»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։