Լրահոս
Միջազգային
13:47
25.02.22
223

Ռուսաստանը փակում է երկինքը Մեծ Բրիտանիայի համար

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնությունն արգելում է Միացյալ Թագավորության հետ կապված կամ այնտեղ գրանցված ինքնաթիռների ժամանումն ու տարանցումը, հայտարարել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը:

«2022 թվականի փետրվարի 25-ին Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ից Ռուսաստանի Դաշնության օդային տարածքի օգտագործման սահմանափակում է մտցվել Միացյալ Թագավորության հետ կապված կամ Մեծ Բրիտանիայում գրանցված անձին պատկանող, վարձակալված կամ շահագործվող ինքնաթիռների համար»,- ասված է հայտարարության մեջ։

Մոսկվան այսպիսով դիմել է փոխադարձ սահմանափակման, քանի որ փետրվարի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ Լոնդոնը դադարեցնում է «Աերոֆլոտի» գործունեությունը Մեծ Բրիտանիայում։

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը նաև հայտնել է, որ Ռուսաստանն առաջարկել է խորհրդակցություններ անցկացնել երկրների միջև թռիչքների վերաբերյալ, բայց բացասական պատասխան է ստացել։

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ արգելքը չի վերաբերվում տվյալ պահին ՌԴ օդային տարածքում գտնվող բրիտանական ինքնաթիռներին։ Դրանք կկարողանան անարգել հասնել իրենց նպատակակետը։ Սահմանափակումները կտարածվեն միայն հետագա թռիչքների վրա։

Ի դեպ, բրիտանական ավիաընկերությունները փետրվարի 25-ին 70 տարանցիկ և 2` Լոնդոն-Մոսկվա չվերթ էին ծրագրել Ռուսաստանի Դաշնության օդային տարածքով։