Լրահոս
Միջազգային
19:05
18.10.22
162

Ռուսաստանը միջուկային զորավարժությունների մասին Պենտագոնին չի տեղեկացրել

Պենտագոնը հայտարարել է, որ Ռուսաստանը դեռևս չի ծանուցել Միացյալ Նահանգներին միջուկային զորավարժությունների մասին: Վաշինգտոնը կարծում է, որ Մոսկվան, ամենայն հավանականությամբ, մի քանի օրվա ընթացքում հրթիռների փորձարկում կանի իր ամենամյա «Գրոմ» զորավարժությունների ընթացքում:

Պենտագոնը հիշեցրել է, որ հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրով՝ Ռուսաստանը պարտավոր է նախապես տեղեկացնել նման հրթիռների արձակման մասին։