Լրահոս
Միջազգային
18:47
24.02.22
225

Ռուսաստանը կոչ է արել Ճապոնիային չմիանալ հակառուսական պատժամիջոցներին

Img default alt hy

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին Տոկիոյի հնարավոր աջակցությունը անպատասխան չի մնա և բացասական հետևանքներ կունենա երկու երկրների հարաբերությունների վրա, հինգշաբթի ասել է Տոկիոյում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Գալուզինը։

Ռուս դիվանագետը Ճապոնիային կոչ է արել ձեռնպահ մնալ և չվնասել երկկողմ հարաբերությունները։

Ճապոնական կողմի նախաձեռնությամբ հինգշաբթի ավելի վաղ նա հանդիպել է Ճապոնիայի արտգործնախարարի հետ։