Լրահոս
Միջազգային
16:35
27.01.26
1 479

Ռուսաստանը կմերժի քաղաքացիություն և կացության թույլտվություն (ВНЖ) տրամադրել դատվածություն ունեցող միգրանտներին

Img default alt hy

Եթե միգրանտն իր երկրում հանցագործություն է կատարել, նրան չի շնորհվի Ռուսաստանի քաղաքացիություն կամ կացության թույլտվություն (ВНЖ)։

Այս մասին նշված է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության պատրաստած օրինագծում։

Օրինագծում ասվում է, որ Ռուսաստանի քաղաքացիություն կամ կացության թույլտվություն ստանալու համար դիմելիս միգրանտներից կպահանջվի դատվածության բացակայության մասին տեղեկանք։ Օտարերկրացին պետք է համապատասխան փաստաթուղթը ստանա իր երկրից։
Օրինագիծը հաստատվել է Կառավարության կողմից։