Լրահոս
Աշխարհ
13:45
04.12.22
97

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 6598 նոր դեպք

Img default alt hy

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6598 նոր դեպք։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։

Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում հոսպիտալացվել է 722 մարդ, ինչը 45,5%-ով պակաս է նախորդ օրվա համեմատ։ Հաստատվել է մահվան 55 դեպք։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսն ավելի վաղ ասել էր, որ աշխարհի բնակչության առնվազն 90%-ը որոշակի իմունիտետ ունի COVID-19-ի նկատմամբ, որը ձևավորվել է հիվանդության կամ պատվաստումների արդյունքում։