Լրահոս
Առողջապահական
16:07
24.08.22
68

Ռուսաստանում հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ քովիդի պատճարով 70-ից ավելի մահ են արձանագրել մեկ օրում

Img default alt hy

Ռուսաստանում քովիդի պատճառով մահացածների թիվը մեկ օրում աճել Է 72-ով՝ նախորդ օրվա 69-ի դիմաց, օգոստոսի 24-ին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Երկրում օրական մահվան 70 դեպքից ավելի են արձանագրել հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ: Ընդհանուր առմամբ համավարակի սկզբից, շտաբի տեղեկատվությամբ, մահացել Է 383 758 մարդ: Վարակման դեպքերի թիվն ավելացել Է 40 231-ով նախորդ օրվա 30 967-ի դիմաց, մինչև 19 221 602, ապաքինման դեպքերի քանակը 32 876 Է՝ 30 869-ի դիմաց՝ մինչև 18 370 612:

Մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացրել են 3 872 քովիդով հիվանդացած՝ մեկ օր առաջվա 4 063-ի դիմաց (նվազումը՝ 4,7 տոկոս): Հոսպիտալացումների թիվն ավելացել Է 39 տարածաշրջաններում և նվազել՝ 46-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: