Լրահոս
Տարածաշրջան
16:37
30.05.22
372

Ռուսաստանում գետի հատակին հայտնաբերվել է պայուսակ՝ մեջը երեխայի դի

Img default alt hy

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երեխայի դիակով պայուսակի  հայտնաբերումից հետո, հայտնել է գործակալության Ռոստովի մարզի բաժնի ներկայացուցիչը, «Tert.am»-ի փոխանցմամբ՝ գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Տեմերնիկ գետի հատակում տոպրակի մեջ հայտնաբերվել է 5-7 տարեկան տղայի դի՝ բռնի մահվան նախանշաններով էր»,- մանրամասնել են ՔԿ-ից։

Հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» հոդվածով։ Ռոստովի մարզի դատախազությունը վերահսկողության տակ է վերցրել հետաքննությունը։