Լրահոս
Միջազգային
12:37
25.02.22
202

Ռուսաստանն Ուկրանիայում 118 ռազմական օբյեկտ է շարքից հանել․ թարմ տվյալներ

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հատուկ գործողության ընթացքում շարքից հանել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 118 օբյեկտ։ 

Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ մանրամասնելով, որ դրանց թվում կան նաև ռազմական օդանավակայաններ, ռադիոլոկացիոն կայաններ, ՀՕՊ С-300 համակարգեր և այլն։

Նախօրեին նա ասել էր, որ հինգշաբթի օրվա դրությամբ 83 օբյեկտներ շարքից դուրս են եկել։