Լրահոս
Միջազգային
18:10
04.02.22
103

Ռուսաստանն ու Չինաստանը կոչ են արել չքաղաքականացնել կորոնավիրուսի ծագման հարցը․ «դրանով պետք է զբաղվեն միայն գիտնականները»

Img default alt hy

Ռուսաստանն ու Չինաստանը կոչ են արել չքաղաքականացնել հարցը, թե որտեղից է ծագել կորոնավիրուսային վարակը և նշել են, որ դրանով պետք է զբաղվեն միայն գիտնականները։ 

Երկրներն այս հարցի շուրջ դիրքորոշում արտահայտող հայտարարությամբ են հանդես եկել։

«Կողմերն ընդգծում են, որ կորոնավիրուսի ծագումը գիտական հարթությունում պետք է ուսումնասիրվի»,- նշված է փաստաթղթում։

Հայտարարությունում ասվում է նաև, որ վարակի ծագման շուրջ ուսումնասիրությունները պետք է հիմնված լինեն գլոբալ գիտելիքների վրա, ինչի համար անհրաժեշտ է ամբողջ աշխարհի գիտնականների միջև համագործակցությունը։

«Կողմերը դեմ են այս հարցի քաղաքականացմանը»,- ընդգծված է փաստաթղթում։

Ռուսական կողմը նշված հայտարարությամբ ողջունել է նաև Չինաստանի և ԱՀԿ-ի համատեղ աշխատանքը՝ ուղղված կորոնավիրուսային վարակի աղբյուրը պարզելուն։

«Կողմերը միջազգային հանրությանը կոչ են անում կորոնավիրուսային վարակի ծագումն ուսումնասիրելիս միասին ցուցաբերել գիտական լուրջ մոտեցում»,- նշված է հայտարարությունում։