Լրահոս
Միջազգային
14:02
12.11.22
137

Ռուսաստանն էլ «այնտեղ չէ». ուկրաինական զորքը Խերսոնում է

«Ուկրաինայի զորքերը Խերսոնի մատույցներում են, հատուկ ջոկատայիններն արդեն քաղաքում են»,- այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

«Ուկրաինան վերադարձրել է հարավային հատվածը, Ուկրաինան միշտ վերադարձնում է իր տարածքները»,- ասել է Զելենսկին:

Այդ երկրի արտգործնախարարը Թվիթերում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են քաղաքի բնակիչները ապամոնտաժում ցուցանակը, որի վրա գրված էր «Ռուսաստանն այստեղ է ընդմիշտ»: