Լրահոս
Միջազգային
10:47
26.02.22
227

Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ-ի ՌԴ գործողություններն Ուկրաինայում դատապարտող բանաձևը

Img default alt hy

Ռուսաստանը գործադրել է իր վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և արգելափակել է մի խումբ արևմտյան երկրների կողմից ներկայացված բանաձևը, որը դատապարտում էր Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Բանաձևի նախագծին կողմ էին քվեարկել մարմնի 11 անդամներ, իսկ Չինաստանը, Հնդկաստանը և ԱՄԷ-ն ձեռնպահ էին մնացել քվեարկությունից։

Ավելի քան 60 պետությունների կողմից համահեղինակված փաստաթուղթը դատապարտում էր Ռուսաստանի գործողությունները որպես ՄԱԿ-ի կանոնադրության խախտում, նախագծի հեղինակները պահանջում էին Ռուսաստանի Դաշնությունից անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը Ուկրաինայի դեմ և դուրս բերել իր բոլոր զորքերը երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններից։

Բացի այդ, հեղինակները դատապարտել են Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը և պահանջել, որ նա հրաժարվի այս որոշումից։