Լրահոս
Տարածաշրջան
13:22
26.10.22
101

Ռուսաստանի օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև նոյեմբերի 3-ը

Img default alt hy

«Ռոսավիացիա»-ն մինչև նոյեմբերի 3-ը երկարացրել Է թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի 11 օդանավակայաններում: Այս մասին ասվում Է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի 11 օդանավակայաններում երկարացվել Է մինչև 2022 թվականի նոյեմբերի 3-ը»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում:

Ռուսաստանը 2022 թվականի փետրվարի 24-ից քաղաքացիական ինքնաթիռների համար փակել Է իր օդային տարածության մի մասը երկրի հարավում և կենտրոնական մասում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու ֆոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: