Լրահոս
Միջազգային
10:48
24.02.22
194

Ռուսաստանի հարավում դադարեցրել են 12 օդանավակայանների աշխատանքը

Img default alt hy

Ուկրաինայում իրադրության սրման պատճառով 2022 թվականի փետրվարի 24-ից Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ից Ռուսաստանի հարավում գտնվող 12 օդանավակայանների աշխատանքները ժամանակավոր դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսավիացիան»։

Սահմանափակումը կգործի մինչև 2022 թվականի մարտի 02-ը՝ ժամը 03:45-ը:

Ժամանակավորապես դադարեցվել է հետևյալ օդանավակայանների աշխատանքը ՝ Ռոստով (Պլատով), Կրասնոդար (Պաշկովսկի), Անապա (Վիտյազևո), Գելենջիկ, Էլիստա, Ստավրոպոլ, Բելգորոդ, Բրյանսկ, Կուրսկ, Վորոնեժ, Սիմֆերոպոլ:

«Ռոսավիացիան» խորհուրդ չի տալիս մոտակա թռիչների ուղևորներին և դիմավորողներին ժամանել օդանավակայաններ: Նշվում է, որ չեղարկված թռիչների մասին ինֆրոմացիա կարելի է ստանալ օդանավակայանների և ավիաընկերությունների պաշտոնական կայքերում և սոցիալական ցանցերի էջերում: