Լրահոս
Միջազգային
22:30
24.10.24
129

Ռուսաստա՞նն է զորք խնդրել Հս. Կորեայից, թե՞ Փհենյանն է մարզում բանակը. ԱՄՆ-ը տվյալներ է հայտնում

Ռուսաստանի Պետդուման վավերացրեց Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ չորս ամիս առաջ կնքած ռազմավարական համագործակցության պայմանագիրը։ 

Փաստաթղթի հոդվածներից մեկում նշվում է՝ եթե կողմերից որևէ մեկը ռազմական հարձակման ենթարկվի այլ պետության կողմից, մյուսն անհապաղ ռազմական և այլ աջակցություն կցուցաբերի։ Բայց ոչ՛ Մոսկվան, ոչ՛ Փհենյանը հստակ չեն ասում՝ Հյուսիսային Կորեան ուղարկե՞լ է Ռուսաստան, ինչի մասին պնդում է Կիևը: