Լրահոս
Արցախ
17:14
25.03.22
18 048

Ռուսական տեխնիկան ոչնչացնում է դեպի Փառուխ գյուղի դիրքեր տանող ճանապարհը․ բացատրություն

Img default alt hy

Սոցցանցերում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է տրակտորը շրջում Փառուխ գյուղի մոտակայքում` մարտական դիրքերի մոտ: 

Որոշ օգտատերեր գրել էին, թե իբր ադրբեջանցիները «խաղաղապահների աչքի առաջ» ամրակայումներ են իրականացնում։ 

Ռուս խաղաղապահների հրամանատարությանը մոտ կանգնած աղբյուրը «Սպուտնիկ Արմենիային» հայտնել է՝ ռուս զինվորականները հատուկ տեխնիկայի օգնությամբ աշխատանքներ են իրականացնում շփման գծում դիրքերին մոտենալու ուղիները ոչնչացնելու ուղղությամբ:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ ճանապարհներին ստեղծվում են արհեստական արգելքներ և առվակներ։ Աշխատանքներն իրականացվում են  ուժերի հայելային հետքաշման պայմանավորվածության շրջանակներում։

Նման միջոցներ են ձեռնարկվում զինված միջադեպերը կանխելու և ավելորդ կորուստներից խուսափելու նպատակով։ 

Որպեսզի կողմերից ոչ մեկի մոտ ցանկություն չառաջանա կրկին վերադառնալ և զբաղեցնել այդ բլոկպոստերը։

Տեսանյութում ոչ մի փաստ չի հուշում այն մասին, որ տեխնիկան պատկանում է ադրբեջանական բանակին։