Լրահոս
Միջազգային
12:44
24.02.22
193

Ռուսական ինքնաթիռների և զրահատեխնիկայի կորստի մասին հայտարարությունները սուտ են. ՌԴ ՊՆ

Img default alt hy

Հետախուզական տվյալները ցույց են տվել, որ ուկրաինական բանակի ստորաբաժանումներն ու զինծառայողները զանգվածաբար լքում են զբաղեցրած դիրքերը` թողնելով սպառազինությունը։ Զենքը վայր դրած ուկրաինական բանակի ստորաբաժանումների դիրքերը հարվածների չեն ենթարկվում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ռազմական գերատեսչությունը կրկնել է, որ ռուսական զինված ուժերը հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, խաղաղ բնակչությանը որևէ բան չի սպառնում։ Բարձր ճշգրտության զենքով շարքից դուրս են բերվում միայն ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ուկրաինական բանակի ավիացիան։

Հաղորդվում է նաև, որ ուկրաինական բանակի գլխավոր հրամանատար Զալուժնու` «ռուսական ինքնաթիռների և զրահատեխնիկայի կորուստների մասին» հայտարարությունը լիարժեք սուտ է։