Լրահոս
Միջազգային
12:59
24.02.22
301

Ռուսական «գերճշգրիտ» հարվածներ՝ ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներին

Ռուս-ուկրաինական պատերազմը փաստացի սկսված է: Դոնբասի ու Լուգանսկի անկախությունը ճանաչելուց 48 ժամ անց Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցված: Նախագահ Զելենսկին շտապել է օգնություն խնդրել Թուրքիայից: Էրդողանն էլ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: