Լրահոս
Միջազգային
12:49
24.02.22
201

Ռուսական գազը շարունակում է մատակարարվել Ուկրաինայի տարածքով. «Գազպրոմ»

Img default alt hy

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունը չի ազդել դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարման վրա։ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը «Գազպրոմն» իրականացնում է կանոնավոր ռեժիմով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման հայտն այսօր` փետրվարի 24-ին, աճել է մինչև 83,9 միլիոն խորանարդ մետր, թեև այդ տվյալները վերջնական չեն և կարող են փոխվել։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի գազի փոխանցման համակարգի օպերատոր ընկերությունը։

Հունվարի վերջից «Գազպրոմը» ավելացրել էր գազի մատակարարման պոմպային հոսքերը։ Սակայն, հետագայում դրանք աստիճանաբար նվազեցին` ի վերջո հասնելով նախահունվարյան մակարդակին։