Լրահոս
Միջազգային
11:42
25.02.22
2 685

Ռուս զինծառայողները հագել են ուկրաինացի զինծառայողների համազգեստներն ու շարժվում են Կիև

Img default alt hy

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը կադրեր է հրապարակել ու հայտնել, որ երկու մեքենաներ են առևանգել ռուս զինվորականները ուկրաինական բանակից:

Մեքենայի ներսում ռուս զինծառայողներ են, որ հագել են ուկրաինացի զինծառայողների համազգեստները և մեծ արագությամբ շարժվում են դեպքի մայրաքաղաք Կիև:

Նրանց հետևից գալիս է ռուսական ռազմական բեռնատարների շարասյունը:   

Ըստ ուկրաինական կողմի՝ ռուս զինվորականները նաև գրավել են Չեռնոբիլի ատոմակայանը: Անձնակազմը պատանդ է պահվում: Չեռնոբիլի ատոմակայանը գտնվում է Ուկրաինայի հյուսիսային շրջանում՝ Բելառուսի սահմանից ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա: 

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից 24 ժամ անց Ուկրաինայի նախագահը հայտնել է 137 զոհի, 316 վիրավորի մասին: Զոհերից տասը սպա է: