Լրահոս
Արցախ
15:34
23.04.22
332

Ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են Ղարաբաղում խաղաղություն պահպանելու համար. դեսպան Կոպիրկին

Img default alt hy

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Հաղթանակ» զբոսայգում խոսել է լրագրողների հետ՝ անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահների դերակատարությանը, գրում է «Tert.am»-ը։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասել է՝  անհրաժեշտ է բարձրացնել խաղաղապահների աշխատանքի արդյունավետությունը, դեսպանը պատասխանել է․

«Կարծում եմ, որ խաղաղապահներն ամեն ինչ անում են տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու, իրավիճակի սրում թույլ չտալու համար: Դա բոլորի կողմից ընդունված իրողություն է, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարության կողմից, որ նրանք առանցքային դեր են խաղում խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում ապահովելու համար. այդ փաստը ոչ ոք կասկածի տակ չի դնում, և կարծում եմ, որ դա թելադրում է նաև ողջախոհությունը»։