Լրահոս
Միջազգային
13:00
26.02.22
564

Ռուս-ուկրաինական պատերազմը երկար կտևի. Էմանուել Մակրոն

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը երկար կտևի:

Նա կոչ է արել նախապատրաստվել Եվրոպայի համար երկարաժամկետ հետևանքներին:

«Այս պատերազմը երկար կտևի և դրա հետ կապված բոլոր ճգնաժամերը նույնպես շարունակվելու են: Դրա համար մենք պետք է պատրաստվենք»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մակրոնի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահն աջակցում է Ռուսաստանի անջատմանը SWIFT-ից ու Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցներին։

«Պետք է ասեմ, որ նա Ուկրաինայի իսկական բարեկամն է։ Ֆրանսիան մեր կողքին է ամենադժվար պահերին»,- թվիթերի իր մէջում գրել էր Զելենսկին։