Լրահոս
Միջազգային
15:26
17.01.23
79

Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Ուկրաինայում զոհվել է ավելի քան 7 հազար խաղաղ բնակիչ

Ռուս-ուկրաինական պատերազմի 11 ամիսների ընթացքում Ուկրաինայում զոհվել է ավելի քան յոթ հազար խաղաղ բնակիչ: Տվյալը հրապարակել է ՄԱԿ-ը: Ըստ կազմակերպության՝ զոհերի մեծ մասը Մարիուպոլից, Սևերոդոնեցկից, Լիսիչանսկից և Իզյումից են:

Միևնույն ժամանակ, պաշտոնական Մոսկվան պնդում է, որ ռուսական բանակը չի հարվածում քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ ի տարբերություն Ուկրաինայի զինուժի: