Լրահոս
Միջազգային
18:00
17.12.24
206

Ռուս գեներալի սպանությունը կազմակերպել է Կիևը. մանրամասներ՝ Ռուսաստանը ցնցած ողբերգությունից

Ուկրաինան պաշտոնապես ստանձնել է ռուս գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի սպանության պատասխանատվությունը: Ուկրաինական հատուկ ծառայություններն են կազմակերպել  ռուսական զինուժի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետի սպանությունը: 

Այսօր առավոտյան Մոսկվայում է եղել, ուկրաինացիների ձևակերպմամբ, «հատուկ գործողությունը»: Ռուսները կատարվածն անվանում են ահաբեկչություն: