Լրահոս
Առողջապահական
22:50
17.10.22
102

Ռումինիայում կապիկի ծաղիկով վարակվածության նոր դեպք է գրանցվել

Img default alt hy

Ռումինիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում կապիկի ծաղիկով վարակվածության նոր դեպք է գրանցվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ռումինիայում կապիկի ծաղիկով վարակվածության առաջին դեպքը գրանցվել է հունիսի 13-ին: Հոկտեմբերի 3-ից երկրում սկսվել է այդ վարակի դեմ պատվաստումը:

«Կապիկի ծաղիկ է հաստատվել 44-ամյա տղամարդու մոտ, որը Բուխարեստից է»,-ասվում է Առողջապահության նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ: