Լրահոս
Քաղաքական
18:40
15.11.22
108

Ռուբինյանը ԵՄ բանագնացներին մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

Img default alt hy

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը:

Կողմերը կարևորել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությունը, այդ թվում` Արևելյան գործընկերության շրջանակում: Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման ընթացքին վերաբերող հարցեր: 

Հյուրերի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Քննարկվել են տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր: