Լրահոս
Սպորտ
23:52
04.02.23
183

Ռոման վստահ հաղթանակ տարավ Էմպոլիի նկատմամբ

Img default alt hy

«Ռոման» Իտալիայի Ա Սերիայի 21-րդ տուրի խաղում հաղթել է «Էմպոլիին»։ Խաղը կայացել է Հռոմի «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում այսօր՝ փետրվարի 4-ին:

Մայրաքաղաքային թիմը հաղթանակն ապահովեց հանդիպման առաջին 6 րոպեներին՝ խփելով երկու գնդակ։ Գոլերով աչքի ընկան Ռոջեր Իբանեսն ու Թեմի Աբրահամը:

Այս խաղում երկու գոլային փոխանցում կատարեց «գայլերի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշիվը չփոխվեց, հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ Ժոզե Մոուրինյուի թիմի հաղթանակով։

«Ռոման» 40 միավորով բարձրացավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղ: «Էմպոլին» 10-րդ տեղում է։

Աղբյուր  ArmSport.am