Լրահոս
Հասարակական
22:18
24.04.22
2 420

Ռոման Բաղդասարյանին ծեծած քաղաքացին ազատ է արձակվել

Img default alt hy

Այսօր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ քաղաքացի փողոցում պատահաբար հանդիպել է Ռոման Բաղդասարյանին ու, ըստ նախնական տեղեկությունների, հարվածել տղամարդու դեմքին։

«Մի արժանապատիվ քաղաքացի փողոցում պատահաբար հանդիպել է նիկոլականության վատագույն ավանդույթների մարմնավորում Ռոման Բաղդասարյանին ու, ըստ նախնական տեղեկությունների, հարվածել է նշված նիկոլականի դեմքին։

Արժանապատիվ քաղաքացուն բերման են ենթարկել Կենտրոնի բաժին։ Գնում եմ այնտեղ՝ առաջարկելու ստանձնել նրա պաշտպանությունը»,- գրել էր Մելիքյանը։

Ծեծի ենթարկված քաղաքացին նման վերաբերմունքի արժանացել է հակահայկական քարոզներ համացանցում և, հատկապես, տելեգրամ ալիքներում տարածելու ու ՔՊ-ին պաշտպանելու պատճառով։

Ռոման Բաղդասարյանին ծեծած քաղաքացին ժամեր անց ազատ է արձակվել։