Լրահոս
Քաղաքական
12:00
21.05.25
323

Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո իշխանությունը կոնկրետ մոբիլիզացիա է հայտարարել. Տիգրան Քոչարյան

Img default alt hy

Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո իշխանությունը կոնկրետ մոբիլիզացիա յա հայտարարել, ում ասես քերել բերել են, էլ ծեծելով, էլ համոզելով, էլ երևի 25-օրյա ֆեյսբուքյան ու յութուբյան վարժանքների բերել ու այս ամեն ինչը արվել է, որ ասվի մի բան. «Քոչարյանը չկա, Քոչարյանը ապագա չունի, շանս չունի և այլն»։ Այս մասին իր էջում գրել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ով ասես կա, հին ու նոր հաճախորդներ, ֆեյքեր ու դաժե մի կին ատամնատեխնիկ։

Լավ, եթե այդքան վստահ եք դրա վրա, իմաստն որն ա, որ տոննեքով լցվել եք դաշտ ու նույն թեզը ֆեյքերով առաջ տալիս։

Սուտ չասեմ, եթե 44-օրյայի ժամանակ սենց հավաքագրում անեին, երևի 44 օր չէ, 4 օր կտևեր պատերազմը ՝ մեր ջախջախիչ հաղթանակով:

Լրիվ «Я бежал за вами три дня, чтобы сказать как вы мне безразличны» վիճակ ա»։