Լրահոս
Իրավական
11:41
15.11.22
129

Ռոբերտ Պապոյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Img default alt hy

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի նոյեմբերի 14-ի հրամանագրերով Վերաքննիչ քրեական և Վերաքննիչ վարչական դատարաններում դատավորներ են նշանակվել։ Այս մասին հայտնում են Դատավորների միությունից։

Այսպիսով, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, իսկ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանը՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր: