Լրահոս
Միջազգային
15:38
12.05.22
156

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր կժամանի Հայաստան

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունն այսօր կայցելի Հայաստանի Հանրապետություն։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարելով նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի։

Օվերչուկը գլխավորում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի ռուսական մասը, որում ընդգրկված են նաև ներկայացուցիչներ Հայաստանից և Ադրբեջանից։