Լրահոս
Միջազգային
11:22
26.03.22
806

ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական կողմի զոհերի թիվը

Img default alt hy

Ռուսական հատուկ գործողության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերն ունեն մոտ 30 000 զոհ և վիրավոր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է «lenta.ru»-ն։ 

Միաժամանակ անդառնալի կորուստները կազմել են մոտ 14 000 մարդ, ևս 16 000-ը վիրավոր է։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև, որ փետրվարի 24-ի դրությամբ ուկրաինական բանակում ծառայության մեջ գտնվող 2416 տանկից, զրահափոխադրիչներից և հետևակի մարտական մեքենաներից ոչնչացվել է ավելի քան 1500-ը։

Հաղորդվել է նաև, որ Ուկրաինայում ՌԴ սկսած ռազմական հատուկ գործողության ընթացքում զոհվել է ռուսական բանակի 1351, վիրավորվել 3825 զինծառայող։

Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսկելուց հետո Ռուսաստանը երկրորդ անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում իր կորուստների մասին։

Ուկրաինական կողմի պնդմամբ՝ ռուսական բանակի սպանված զինծառայողների թիվն անցնում է 16 000-ը։