Լրահոս
Միջազգային
21:47
24.02.22
399

ՌԴ-ում հակապատերազմական ակցիաներ են․ բերման է ենթարկվել մոտ 200 մարդ

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 24-ին, հակապատերազմական ցույցեր են անցկացվել Ռուսաստանի 24 քաղաքներում, հայտնում է ռուսական «Дождь» հեռուստաալիքը։

Վերջին տվյալներով, բերման է ենթարկվել 167 ցուցարար։ Ակտիվիստները դուրս են եկել «Ոչ պատերազմին» ցուցապաստառներով և բղավել նմանատիպ կարգախոսներ։

Ի թիվս այլ խոշոր քաղաքների, բողոքի ցույցեր են անցկացվել նաև Մոսկվայի Պուշկինսկայա հրապարակում և Սանկտ Պետերբուրգի տարբեր վայրերում։