Լրահոս
Միջազգային
22:45
08.08.25
165

ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR-ին

Img default alt hy

Ռուսաստանը օգոստոսի 8-ի գիշերը «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով հարվածել է Օդեսայի մարզում գտնվող ադրբեջանական SOCAR նավթային ընկերության նավթամբարին, հայտնում է «РБК-Украина»-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին։

Հարվածը հրդեհ է առաջացրել և վնասել դիզելային վառելիքի խողովակաշարը։

Ըստ աղբյուրների՝ հրդեհն արագորեն մեկուսացվել է։

Նավթամբարի չորս աշխատակից ծանր վիրավորվել է։

Ներկայում պարզվում է վնասի չափը։