Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:15
06.11.22
186

ՌԴ-ն անուղղակի հիմքեր ունի ենթադրելու՝ Բրիտանիայի նախկին վարչապետի SMS-ը վերաբերել է «Հյուսիսային հոսքերի» պայթյունին

Img default alt hy

ՌԴ-ն անուղղակի հիմքեր ունի ենթադրելու, որ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասի «ամեն ինչ արված է» SMS հաղորդագրությունը, որն ուղարկվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, վերաբերել է «Հյուսիսային հոսքերի» պայթեցմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

«Դե, ես միայն անուղղակի հաստատում ունեմ, որ այս ամենը (SMS հաղորդագրությունը-ծանոթ.՝ ՏԱՍՍ) հիմքեր ունի»,- ասել Է Նարիշկինը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հարցազրույցում։

Ընդ որում, Նարիշկինը նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիները պետք է զգոն լինեն, իսկ ԱՀԾ-ն պետք է շարունակի կանխարգելել արտաքին սպառնալիքները: «Մենք պետք է զգոն լինենք, իսկ հատուկ ծառայությունները, այդ թվում ՝ Արտաքին հետախուզության ծառայությունը, պետք է շարունակեն բացահայտել և կանխել ցանկացած սպառնալիք, արտաքին սպառնալիքներ մեր պետության և մեր քաղաքացիների նկատմամբ», - ընդգծել է ԱՀԾ-ի ղեկավարը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչ կարող է ակնկալել ռուսական կողմը արևմտյան գործընկերներից: