Լրահոս
Հասարակական
18:40
17.11.22
120

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանության բաժին

Img default alt hy

Ոստիկանության ՔՈԳՎ և Արտաշատի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 16-ին Արտաշատի բաժին է ներկայացել 45-ամյա Արման Գ.-ն, որը 2022 թ. հոկտեմբերի 19-ից ՌԴ Չելյաբինսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:

Արման Գ.-ն պարտավորվել է ներկայանալ ՌԴ Չելյաբինսկի մարզի ՔՊԻՎ: