Լրահոս
Արցախ
22:31
26.03.22
590

ՌԴ ԱԳՆ-ն «խիստ մտահոգված է ԼՂ-ում լարվածության աճի կապակցությամբ»

Img default alt hy

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ խիստ մտահոգություն հայտնելով  Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ։

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 26․03․2022 թվականի տեղեկատվական ամփոփագրում արձանագրված փաստերը՝ ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ռազմական ներխուժման և հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ, հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կնքված հայտարարության դրույթներին ։

Կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և ամենաբարձր մակարդակով ապահովել առկա եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանումը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

 

Ռուսական խաղաղապահ առաքելությունը, կողմերի հետ համագործակցությամբ, անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկում տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի համար, նշված է փաստաթղթում։