Լրահոս
Հայաստան
12:12
04.02.22
359

Ռազմական ոստիկանություն ենք գնում՝ պայմանով, որ երեխուն չտանեն էդ զորամաս. զորամասը լքած զինվորը տուն է վերադարձել

Նորակոչիկ զինվոր Վլե Ֆերոյանը, որ փետրվարի 1-ին լքել էր զորամասը, կապ է հաստատել ընտանիքի հետ և տուն վերադարձել։ Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է զինծառայողի տատ Ռոզա Ֆերոյանը։

«Երեխեն երեկ զանգեց ինձ, իր գտնվելու տեղն ասաց, ասացի՝ տաքսի նստի ու արի տուն։ Դիմավորեցի թոռիս, երեխես շոկի մեջ էր։ Հիմա գնում ենք Ռազմական ոստիկանություն, բայց մի պայմանով, որ երեխուն հետ չուղարկեն էդ զորամաս»,- ասաց Ռոզա Ֆերոյանը։

Ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանը բանակ զորակոչվելուց մեկ օր անց անհետացել էր Կապանի N զորամասից։ 18-ամյա զինծառայողի տատը «NEWS.am»-ի հետ զրույցում պատմել էր, թե իր թոռանը ստիպել են մաքրել սանհանգույցը, ինչին նա դեմ է եղել, այդ պատճառով սպաները ծեծել են նրան։

Զորամասից, սակայն, հերքել էին Վլե Ֆերոյանի հարազատի պատմածը։ Նույն զորամասի մեկ այլ զինծառայող պատմել էր, թե Վլե Ֆերոյանը հրաժարվել է կատարել սպայակազմի հրամանը և չի մաքրել իր ննջարանը։