Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:01
24.03.22
146

Ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայից 10 միլիոն մարդ է տեղահանվել

Img default alt hy

Ռազմական հատուկ գործողությունն սկսվելուց հետո Ուկրաինայի 10 միլիոն քաղաքացի լքել է իր բնակավայրը, նրանցից 3,5 միլիոնը տեղափոխվել է Արևմուտք, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցներին հղած տեսաուղերձի ժամանակ, որը հեռարձակվել է նրա տելեգրամյան ալիքով։

«Ռազմական գործողությունների հետևանքով գրեթե 10 միլիոն տեղահանվածներ կան, նրանցից 3,5 միլիոնը արդեն ձեր տարածքում են՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքում»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահն Արևմուտքին երախտագիտություն է հայտնել փախստականներին աջակցելու համար։