Լրահոս
Միջազգային
09:43
24.02.22
327

Ռազմական դրություն է մտցվել ամբողջ երկրում․ Զելենսկի

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նշելով, որ Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ են հասցվում, Զելենսկին ասել է, որ երկրի ռազմական ողջ հատվածը, ինչպես նաև անվտանգության ծառայություններն աշխատում են և հորդորել է խուճապի չմատնվել։

«Բոլորից հանգստություն է պահանջվում։ Հնարավորինս: Տանը մնացեք, խնդրում եմ։ Մենք աշխատում ենք։ Բանակն աշխատում է, գործում է Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ողջ հատվածը։ Ես ձեզ հետ մշտական կապի մեջ կլինեմ, կապի մեջ կլինեն Անվտանգության և պաշտպանության ազգային խորհուրդը, Ուկրաինայի նախարարների կաբինետը»,- ասել է նա։

Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։