Լրահոս
Սպորտ
22:00
17.04.25
332

Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Img default alt hy

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքական անդամ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնությունում երկամարտի 343 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։

Պոկում վարժությունում Հարությունյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել՝ երեք հաջող մոտեցումներից հետո գլխավերևում պահելով 158 կգ կշռող ծանրաձողը:

Հրում վարժությունում Հարությունյանը միայն մեկ մոտեցում է հաջող կատարել՝ բարձրացնելով 185 կգ կշռող ծանրաձողը։