Լրահոս
Քաղաքական
11:10
12.11.22
111

ՔՊ շարքերում հիասթափված են Նիկոլ Փաշինյանից

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրել է. «ՔՊ շարքերում հիասթափված են Նիկոլ Փաշինյանից, ով ասել է, թե չի հանդուրժելու որևէ կեղծիք, մինչդեռ ՔՊ-ում կասկածներ ունեն, որ վարչության կեղծված ընտրությունները ծածկադմփոց են արվելու, իրենց չեն պատրաստվում իրազեկել, թե ինչն ինչպես է տեղի ունեցել, ովքեր են պատասխանատուները, և ինչ պատիժ է սպասվում նրանց։

ՔՊ մեր աղբյուրի կարծիքով, այդ ամենը պարզելը ժամերի հարց է: Ավելին, պատգամավորներն ակնկալել են, որ Փաշինյանն իրենց հետ հանդիպման կներկայանա այն ժամանակ, երբ ունենա կատարվածի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները, մինչդեռ անցած շաբաթ խմբակցության հետ փակ հավաքի ժամանակ ոչինչ չի ասվել, և որևէ տեղաշարժ այդ ուղղությամբ չկա։

Ի դեպ, երեկ Եղվարդում գործարանի բացմանը Փաշինյանը գնացել էր փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ուղեկցությամբ, այն պարագայում, որ վերջինս կասկածյալների շրջանակում է. նրա օգտին 27 ձայն էին «լցոնել», որ դառնար վարչության անդամ, և Արսեն Թորոսյանի բողոքներից հետո նա տեղը զիջեց վերջինիս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։