Լրահոս
Հայաստան
22:06
25.04.22
294

ՔՊ գրասենյակի առաջ քաղաքացիներին «ասֆալտին են փռել». 11 մարդ բերման է ենթարկվել

Այսօր իրավիճակը լարվել էր նաև Չարենց-Սայաթ-Նովա խաչմերուկում: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության շենքի մոտ բողոքի դուրս եկածների նկատմամբ, մասնակիցների խոսքով, ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել: 11 մարդ է բերման ենթարկվել:

Հանրապետական կուսակցության երիտասարդներն են ակցիա իրականացրել: Գրասենյակի մոտ կուտակված մեծ թվով կարմիրբերետավորները ասֆալտին փռելով են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: