Լրահոս
Հասարակական
09:10
26.02.22
207

ՔՊ-ական պատգամավորներին հրահանգվել է լռել, մինչևւ վերևներից չհրահանգեն՝ ինչ ասել ․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հրահանգվել է սադրիչ և կողմնապահ կարծիքներ չհայտնել, հնարավորինս լռել, մինչև վերևներից չհրահանգեն՝ ինչ ասել և ինչպես։

Սակայն այս օրերին բավականին դրամատիկ քննարկումներ են ընթանում իշխող թիմում, ներքին խոսակցություններից մեզ պատմեցին, որ ՔՊ-ում անհույս լավատես են և վստահ, որ շուտով Բայդենը հանգուցալուծելու է պատերազմը՝ հօգուտ Ուկրաինայի։

Եվ ինչպես 44-օրյա պատերազմից հետո էին շունչները պահած սպասում Բայդենի՝ իշխանության գալուն և մեր փրկությունը տեսնում էին ԱՄՆ նախագահի ձեռքում, այնպես էլ այսօր կարծում են, որ ամեն ինչ ԱՄՆ-ն է որոշում։ Սակայն թիմին խիստ զգուշացվել է, որ Ռուսաստանի հասցեին որևէ թթու խոսք չասվի»: