Լրահոս
Քաղաքական
14:27
01.04.23
137

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին նշանակվել է«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ

Img default alt hy

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2023թ. մարտի 29-ի հրամանով Արման Մելքոնյանն ազատվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից և նշանակվել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։

Այս մասին Tert.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կայքէջից։

Արման Մելքոնյանը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ էր նշանակվել արդարադատության նախարարի՝ 2019թ. օգոստոսի 7-ի հրամանով։ Նրա տեղափոխությունից հետո հիմնարկի պետի պարտականությունները ժամանակավոր ստանձնել է արդարադատության գնդապետ Խաչիկ Սիմոնի Հարությունյանը:

Նշենք, որ Արման Մելքոնյանը ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի որդին է։